Բաժիններ՝

Պիկասոյի նկարը գրեթե 70 մլն դոլարով վաճառել են Լոնդոնի Sotheby՚s-ի աճուրդում

Իսպանացի եւ ֆրանսիացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի (1881-1973) «Բերտով եւ վանդականախշ զգեստով կինը (Մարիա Թերեզ Վալտեր)» նկարը փետրվարի 28-ին Լոնդոնի Sotheby՚s աճուրդային տանը վաճառվել է 49,8 միլիոն ֆունտ ստեռլինգով (69,4 միլիոն դոլարով):

Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը: Աճուրդով վաճառված նկարը նկարվել է նույն 1937 թվականին, ինչ որ «Գեռնիկան»: Այնտեղ պատկերված է Պիկասոյի ընկերուհին, բնորդուհին եւ մուսան: Այդ դիմանկարի ստեղծումից երկու տարի առաջ Վալտերը (1909 – 1977) ծննդաբերել է նկարչի դստերը՝ Մայային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս