«Դովլաթով» ֆիլմը մտնում է ռուսական վարձույթ
Ռեժիսոր Ալեքսեյ Գերման-Կրտսերի «Դովլաթով» կինոդրաման՝ անցած շաբաթ ավարտված Բեռլինի կինոփառատոնի մրցանակակիրը, մարտի 1-ին մտնում է ռուսական վարձույթ: Կինոարվեստի բնագավառում ակնառու նվաճման համար «Արծաթե արջ» է ստացել կինոնկարի բեմադրող-նկարիչ Ելենա Օկոպնայան՝ ռեժիսորի կինը։
Ֆիլմը, որը նաեւ ստացել է անկախ ժյուրիի մրցանակը, չորս օրվա ընթացքում ցուցադրվելու է Սանկտ Պետերբուգրի մի քանի տասնյակ կինոթատրոններում: Այն կդիտեն նաեւ Ռուսաստանի բազմաթիվ այլ քաղաքներում: Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելգրադում շուրջ 3 հազար մարդ է այցելել «Դովլաթով» ֆիլմի պրեմիերային: Կինոնկարի ցուցադրումը տեղի է ունեցել Բելգրադի խոշորագույն համերգային հարթակում՝ Սավա-կենտրոնում Բելգրադի FEST 46-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
Պրեմիերային ցուցադրության հատուկ հյուրն է դարձել սերբ դերասան Միլան Մարիչը, որը մարմնավորել է Սերգեյ Դովլաթովին: «Դովլաթով» ֆիլմը Ալեքսեյ Գերման Կրտսերը նկարահանել է Սերբիայի եւ Լեհաստանի կինեմատոգրաֆիստների հետ համագործակցությամբ:
Այն պատմում է գրողի կյանքի 1971 թվականի չորս լենինգրադյան օրերի մասին: «Դովլաթովը» ներառված է FEST-ի գլխավոր մրցութային ծրագրում, որը բաղկացած է 16 ֆիլմից: Ընդամենը բելգրադյան փառատոնին կմասնակցի 126 կինոժապավեն, որոնցից 116-ն առաջին անգամ է ներկայացվելու հանրությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: