
Կոնտե, Մանչինի և Դի Բիաջիո. այլ անուններ Իտալիայի հավաքականում չեն լինի

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխկոմիսար Ալեսանդրո Կոստակուրտան պատմել է երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների մասին:
«Մենք պլանավորում ենք նոր մարզչին նշանակել հուլիսին: Կոնտե, Մանչինի և Դի Բիաջիո. այդ անունները, ուրիշները չեն լինի: Ես երբեք չեմ ասել, որ գերադասում եմ Կոնտեին: Միայն նշել եմ, որ նա արդեն աշխատել է հավաքականի հետ և նա ունի դրա համար անհրաժեշտ որակները: Հաշվի առնելով, որ տվյալ պահին հավաքականում չկան հանրահայտ տաղանդներ, մեզ անհրաժեշտ է շատ լավ մարզիչ, և նրանք, ում անունները ես նշեցի, այդպիսին են»,- Կոստակուրտայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Լուիջի Դի Բիաջիոն նշանակվել է հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար փետրվարին, այն բանից հետո, երբ թիմից հեռացվեց Ջամպիերո Վենտուրան: Անտոնիո Կոնտեն արդեն մարզել է Սկուադրա Աձուրան 2014-2016թթ. և հիմա «Չելսի» մարզիչն է: Ռոբերտո Մանչինիի պայմանագիրը «Զենիթի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը