Բաժիններ՝

«Չելսին» Ազարին կառաջարկի նոր պայմանագիր՝ շաբաթական 340 հազար եվրո աշխատավարձով

Լոնդոնցիներն ուզում են ամեն գնով պահել բելգիացուն: «Չելսիի» ղեկավարությունը արձագանքել է Ազարի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին շշուկներին: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, առաջատարին պահելու համար լոնդոնյան ակումբը պատրաստ է բարձրացնել խաղացողի աշխատավարձը՝ մինչև շաբաթական 340 հազար եվրո:

Ազարի գործող պայմանագիրը «կապույտների» հետ լրանում է 2020թ. ամռանը: Ըստ դրա՝ բելգիացին ստանում է առաջարկվող գումարից 110 հազարով քիչ: «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանն Ազարի տաղանդի մեծ երկրպագուն է: Եթե ֆրանսիացին մնա գլխավոր մարզչի պաշտոնում, ապա ամռանն Էդենին կդարձնի գլխավոր տրանսֆերային նպատակ:

Բելգիացու ընտրության վրա կարող է ազդել նաև «Չելսիի» վերջնական գրաված տեղն ԱՊԼ-ում: Վերջերս Telefoot-ին տված հարցազրույցում բելգիացին հայտարարել էր, որ իրեն ամեն ինչ դուր է գալիս «Չելսիում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս