
«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լիոնարդու Ժարդիմը ցանկանում է գլխավորել «Արսենալը»

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լիոնարդու Ժարդիմը պատրաստ է նոր մարտահրավեր ընդունել և գլխավորել «Արսենալը»:
Ինչպես հաղորդում է Independent-ը, «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լիոնարդու Ժարդիմը պատրաստ կլինի գլխավորել «Արսենալը», եթե Արսեն Վենգերը հեռանա ակումբից մրցաշրջանի ավարտից հետո: «Զինագործների» ղեկավարությունը բարձր է գնահատում Ժարդիմին, ով հայտնի է իր հարձակողական ոճով և երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատանքով:
Նախորդ մրցաշրջանում պորտուգալացու գլխավորությամբ «Մոնակոն» դարձավ Լիգա 1-ի չեմպիոն, ինչպես նաև դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ այդ ճանապարհին հաղթելով «Տոտենհեմին» և «Մանչեսթեր Սիթիին»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենգերի փոխարինման ևս մեկ թեկնածու է հանդիսանում «Շախտյորի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնեսկան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը