Ի՞նչ է անելու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, որ դատավորները կաշառք չվերցնեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգի վերաբերյալ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի՝ 2013թ. զեկույցը մեծ աղմուկ բարձրացրեց. ՄԻՊ-ը հստակ ներկայացրել էր դատական համակարգում կոռուպցիոն մեխանիզմները` նշելով, թե կաշառքի ինչ սակագներ են գործում:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, թե այդ զեկույցն անլուրջ հայտարարություն էր:

Սակայն թերթի դիտարկմանը, թե կաշառք վերցնելու գործով այս ընթացքում մի քանի դատավոր է կալանավորվել, այդ թվում՝ Երեւանից, Վարդազարյանը նշել է. «Ես սակագինը չեմ հիշում, բայց այս դեպքերը մասնավոր դեպքեր էին, որոնցով չի կարելի ողջ դատական համակարգի վերաբերյալ կարծիք կազմել, չի կարելի»:

Իսկ թե ինքը` որպես դատարանի նախագահ, ի՞նչ է անելու, որ դատավորները կաշառք չվերցնեն, Վարդազարյանն արդարացել է.

«Դատարանի նախագահը զրո իրավունք ունի` միջամտի դատավորի գործունեությանը, միջամտի նրա գործ քննելու պրոցեսին, դա քրեական պատասխանատվություն է առաջացնում… Պրակտիկորեն ես հնարավորություն չունեմ բոլորին վերահսկելու, բայց եթե ինֆորմացիա ստանամ, դրա դեմը կառնեմ միանշանակ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս