«Ասվել է՝ դիմում գրի-գնա. պատճառը չի ասվել». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 1-ից էներգետիկայի նախարարության մամլո խոսնակ Վասակ Թարփոշյանն ազատվելու դիմում է գրել, խոսնակի ժամանակավոր պաշտոնակատարը ԴԱՀԿ նախկին խոսնակ, էներգետիկայի նախարարության լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանն է:

Թարփոշյանը խուսափում է խոսել, չի պատասխանում զանգերին, իսկ նախարարությունից տեղեկացանք. «Վասակն ասել է` իրեն ասվել է, որ դիմում գրի-գնա. պատճառը չի ասվել», բայց, հավանաբար, ազատվել է նախարար Աշոտ Մանուկյանի հրաժարականի դիմումի փաստը հաստատելու պատճառով:

Ի դեպ, մեր աղբյուրները պնդում են, որ Մանուկյանը կպաշտոնավարի նաեւ ապրիլից հետո, այս փուլում դժվար թե նախարարը փոխվի: Իսկ Վասակ Թարփոշյանին անաշխատանք չեն թողել՝ նա տեղափոխվել է ՋԷԿ, տնօրենի խորհրդականի թե օգնականի կարգավիճակով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս