Բաժիններ՝

ԱՄԷ-ում հայտնվել է աշխարհում ամենախոշոր ծաղկահյուս Միկի Մաուսը

Դուբայի Dubai Miracle Garden-ում հայտնվել է ամենախոշոր ծաղկահյուս ինստալացիան, որը պատկերում է Միկի Մաուսին։

Ինչպես հայտնել է Khaleej Times թերթը, ինստալացիայի ստեղծումը նվիրված է Միկի Մաուսի ծննդյան 90-րդ տարեդարձին: Հրատարակության տեղեկատվության համաձայն, մկնիկի 18-մետրանոց ֆիգուրը բաղկացած է գրեթե 100 հազար ծաղիկներից եւ բույսերից, որոնց ընդհանուր քաշը կազմում է մոտավորապես 35 տոննա: Ամբողջ կառուցվածքը հենվում է երկաթե հիմնակմախքի վրա, որը տեղադրված է 50 տոննա կշռող երկաթբետոնե հատուկ հիմքի վրա:

«Ավելի քան հարյուր աշխատողներից, դիզայներներից, ինժեներներից եւ ֆլորիստներից բաղկացած թիմին 45 օր է պահանջվել այդ քանդակն ստեղծելու համար»,-հայտարարել է Dubai Miracle Garden-ի ստեղծող եւ համահիմնադիր Աբդել Նասեր Ռահալը:

Միկի Մաուսը մեծ ժողովրդականություն վայելող մուլտիպլիկացոն հերոս է, The Walt Disney Company ընկերության խորհրդանիշներից մեկը: Նրա ծննդյան օրը պաշտոնապես համարվում է 1928 թվականի նոյեմբերի 18-ը, երբ ցուցադրվել է «Շոգեքարշիկ Ուիլը» մուլտիպլիկացիոն ֆիլմը, որն էլ լայն ճանաչում բերեց մկնիկին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս