Բաժիններ՝

«Ես այնքան շատ տիտղոս եմ նվաճել, որ այլևս ոչ մի բանի մասին չեմ երազում». Կրիշտիանու Ռոնալդու

Պորտուգալացի հարձակվողը սկսել է ամփոփել կարիերան: «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բրազիլական Desimpedidos YouTube-ալիքին տված հարցազրույցում կիսվել է կարիերայի մասին մտքերով:

«Ես այնքան շատ հիասքանչ գավաթներ եմ նվաճել, որ այլևս ոչ մի բանի մասին չեմ երազում: Իհարկե, եթե դու հարցնես ինձ՝ ուզո՞ւմ եմ արդյոք նորից հաղթել, ապա ես, որպես գլխավոր նպատակ, կնշեմ ԱԱ-ն: Բայց, եթե ստիպված լինեի ավարտել կարիերաս հիմա, ապա ես շատ հպարտ և երջանիկ կլինեի: Ես երբեք չեմ մտածել, որ իմ կարիերան այդքան հիասքանչ կլինի»,- ասել է Ռոնալդուն:

«Ռեալը» գրավում է 3-րդ տեղը Պրիմերայում և հետ է մնում «Բարսելոնայից» 14 միավորով: Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն Պրիմերայում դարձել է 14 գոլի և 7 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս