Բաժիններ՝

Նեյմարն ուզում է, որպեսզի ՊՍԺ-ն Մբապեին փոխանակի Կոուտինիոյի հետ

Բրազիլացու ցանկությունն օրենք է: ՊՍԺ-ն ուզում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին: Փարիզեցիները պատրաստ են «Բարսելոնային» առաջարկել Կոուտինիոյին՝ հարձակվող Կիլիան Մբապեի հավելավճարով փոխանակման տարբերակը:

Ըստ El Pais-ի տեղեկության՝ բրազիլացի ֆուտբոլիստին գնելու ՊՍԺ-ի ցանկությունը կապված է Նեյմարի դժգոհության հետ, ով համարում է Մբապեին «Ոսկե գնդակի» պոտենցիալ հավակնորդ և իրեն հարմարավետ չի զգում՝ խաղալով նրա հետ նույն թիմում:

Նեյմարը մոտ ընկերություն է անում Կոուտինիոյի հետ և հանդես է գալիս նրա հետ միասին Բրազիլիայի հավաքականում: Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում 20 խաղերում Նեյմարի հաշվին գրանցվել է 20 գոլ և 16 փոխանցում: Մբապեն ցուցադրել է 2 անգամ ավելի համեստ արդյունավետություն՝ դառնալով 10 գոլի և 8 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս