Բաժիններ՝

Հայտնի են Նեյմարի վնասվածքի մանրամասները

Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը ստացել էր վնասվածք «Մարսելի» հետ խաղում (3:0):

Երկրպագուները շատ անհանգստացած էին այս վնասվածքով, քանի որ հնարավոր է, որ Նեյմարը բաց թողնի Չեմիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը:
Թիմի բժիշկներն արդեն իսկ հստակ գիտեն, թե ինչ խնդիրներ ունի Նեյմարը: Ըստ նախնական տվյալների՝ ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ:

ՊՍԺ-ի բժիշկները նշում են, որ Նեյմարը կարող է դաշտ վերադառնալ 1-2 շաբաթվա ընթացքում, սակայն նա ամբողջովին չի ապաքինվի: Շատ ֆուտբոլիստներ կարողանում են խաղալ հատուկ նյութերի օգնությամբ: Այժմ միայն պարզ է, որ Նեյմարը վստահաբար բաց կթողնի «Մարսելի» հետ առաջիկա հանդիպումը՝ Ֆրանսիայի գավաթում, ինչպես նաև՝ Լիգա 1-ի հաջորդ հանդիպումը: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչին մասնակցությունը դեռևս հարցականի տակ է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս