Ֆրանսիայում երեք մարդ է մահացել անոմալ ցրտերի պատճառով. AFP
Ֆրանսիայում երեք մարդ է մահացել անոմալ ցրտերի պատճառով, որոնք հաստատվել են երկրի գրեթե ողջ տարածքում: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել է Agence France-Presse-ը:
Գործակալության տեղեկատվության համաձայն, սառնամանիքի զոհ են դարձել անօթեւաններ Վալանս քաղաքում, Իվելինի դեպարտամենտում, ինչպես նաեւ Գրեզի սյուղ էքս կոմունայում: Փետրվարի 26-ին Ֆրանսիայի արեւելյան եւ հյուսիսային շրջաններում սնդիկի սյունն իջել է մինչեւ մինուս 10 աստիճան, Ատլանտիկայի, Լա Մանշի ափին, Փարիզի տարածաշրջանում եւ հարավ-արեւմուտքում ցրտել է մինչեւ մինուս 7 աստիճան:
Ինչպես նշում են օդերեւութաբանները, ամենացուրտ օրերը կդառնան փետրվարի 27-ը եւ 28-ը: Օդերեւութաբանների խոսքով՝ եղանակի տաքացում է սպասվում է միայն հաջորդ շաբաթվա սկզբին: Meteo France օդերեւութաբանական ծառայության տեղեկատվության համաձայն, ցրտերի պատճառով մայրցամաքային Ֆրանսիայի գրեթե ողջ տարածքում հայտարարված է օդերեւութաբանական տագնապի դեղին մակարդակ: Փետրվարյան ցրտերը Ֆրանսիայում ամենաէքստրեմալն են դարձել երկար տարիներ ի վեր:
Վերջին անգամ երկրում նման ցուրտ եղանակ է դիտվել 2005 թվականի փետրվարի վերջին-մարտի սկզբին: Ցրտերի կապակցությամբ Ֆրանսիայի երկաթուղիների ընկերությունը նախազգուշացրել է, որ «եղանակային պայմանները կարող են խախտել գնացքների երթեւեկության գրաֆիկը»: Ֆրանսիացի ֆերմերներն, իրենց հերթին, երկյուղում են, որ ցԷրտերը կարող են զգալի վնաս հասցնել գյուղատնտեսությանը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: