Բաժիններ՝

ՄԱԿ-ը թեժ գիծ է բացում սեռական ոտնձգությունների զոհ դարձած աշխատակիցների համար

ՄԱԿ-ի աշխատակիցների շրջանում սեռական ոտնձգությունների հետ կապված մեծ թվով գանգատները համաշխարհային կազմակերպության ղեկավարությանը հարկադրել են գնալ աննախադեպ քայլի՝ թեժ գիծ բացել անձնակազմի անվայել վարքագծի վերաբերյալ գանգատների ընդունման համար։

Ինչպես լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հատուկ ուսուցված օպերատորները կսկսեն հեռախոսազանգեր ընդունել արդեն փետրվարի 27-ին: «Վաղը (փետրվարի 27-ին) կսկսի գործել «Արտահայտվիր» օգնության թեժ գիծը:

Այն կգործի շուրջօրյա եւ թույլ կտա ՄԱԿ-ի քարտուղարության աշխատակիցներին՝ գաղտնի խոսել անկողմնակալ եւ հատուկ ուսուցված մարդու հետ, որը տեղեկատվություն կներկայացնի այն մասին, թե ինչպես պետք է պաշտպանվել, աջակցություն ստանալ եւ զեկուցել պատահածի մասին: Նպատակն անձնակազմի կարիքներին անսալն է, ինչպես նաեւ օգնել նրանց՝ կշռադատված որոշումներ ընդունելու այն մասին, թե ինչպես պետք է գործել»,-ասել է Դյուժարիկը:

Նրա խոսքով՝ ներկայում Ներքին հսկողության ծառայությունների վարչությունը «ստանձնում է սեռական ոտնձգությունների հետ կապված բոլոր գանգատների հետաքննության պատասխանատվությունը», ինչպես նաեւ սահմանում է դիմումների ընդունման եւ քննարկման արագացված ընթացակարգ: Նման գանգատների հետաքննության համար ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որը ձեւավորելիս «հատուկ ուշադրություն» է հատկացվում կին թեկնածուներին» հավելել է Դյուժավիկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս