Բաժիններ՝

Շուրջ 3 տոկոսով ավելացել է խոշոր եղջերավոր կենդանիների տարեկան միջին կաթնատվությունը

Անասնակերի գնի բարձրացման պատճառով նախորդ տարի ֆերմերները որոշել են  խոտանել  քիչ կաթնատու կենդանիներին, որպեսզի կարողանան կերը ճիշտ բաշխել: Ստացված արդյունքից դժգոհ չեն մնացել: Խոտանված կենդանիների հաշվին խնայված կերի պաշարներն ուղղվել են ընտրության արդյունքում պահպանված կովերի լիարժեք կերակրմանը, որի շնորհիվ տարեկան միջին կաթնատվությունը նախնական հաշվարկներով աճել է ավելի քան 3 տոկոսով:

«Կովի կաթը ատամի տակ է, ինչքան շատ կերակրես, այնքան շատ կաթ կստանաս…»,- նշում են ֆերմերները: Ասվածի հետ համակարծիք են նաև գյուղոլորտի մասնագետները, որոնք նշում են, որ հատկապես վերջին ժամանակահատվածում  կերի պակաս չի զգացվել, ինչն էլ իր հերթին բերել է կաթնատվության բարձրացման:

Անասնապահության ոլորտի հետագա զարգացման նպատակով 2017-2022 թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում նախատեսվում է շահառուներին տարաժամկետ վճարման պայմանով տրամադրել տեղի վերարտադրության տոհմային երինջներ: Հատուկ հսկողություն է տարվում նաև անասնաբուժության ոլորտում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս