Կառլ Լագերֆելդը լողազգեստների նոր շարք է թողարկելու
Գերմանացի մոդելագործ Կառլ Լագերֆելդը՝ Chanel նորաձեւության տան կրեատիվ տնօրենը եւ սեփական անվանական բրենդի հիմնադիրը, թողարկելու է լողազգեստների նոր շարք: Այդ մասին հայտնել է FashionNetwork-ը:
Դիզայները 2019 թվականի գարուն-ամառ տարեշրջանի լողազգեստների լիմիտավորված հավաքածու է մշակում Area B իտալական ընկերության համար: Առաջին մոդելները նորաձեւության մեկնաբաններին կցուցադրվեն 2018 թվականի ամռանը: Ենթադրվում է, որ հավաքածուն կվաճառվի մակնիշի մոնոբրենդային խանութներում եւ ընտրված մուլտիբրենդային ռեթեյլերների մոտ:
2018 թվականի հունվարին հայտարարվել է, որ Կառլ Լագերֆելդը եւ ամերիկացի մոդել, Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը՝ Քայա Հերբերը, կստեղծելեն հագուստի համատեղ հավաքածու: Karl Lagerfeld X Kaia շարքում տեղ կգտնեն կանանց հագուստ, կոշիկ, ինչպես նաեւ արեւապաշտպան ակնոցներ ու ոսկերչական զարդեր: