Բաժիններ՝

Netflix-ը ձեռք է բերել «Դովլաթով» ֆիլմի ցուցադրության իրավունքները. THR

Միացյալ Նահագների հոսքային տեսանյութերի Netflix ընկերությունը ձեռք է բերել Ալեքսեյ Գերման Կրտսերի «Դովլաթով» նոր կինոժապավենի ցուցադրության իրավունքները: Գործարքը կատարվել է փետրվարի 25-ին ավարտված՝ Բեռլինի 68-րդ կինոփառատոնից հետո: Այս մասին հայտնել է The Hollywood Reporter (THR) հրատարակությունը:

«Դովլաթով» կինոֆիլմը սթրիմինգ-սերվիսի բաժանորդներին մատչելի կլինի Հյուսիսային Ամերիկայի երկրներում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում եւ Սկանդինավիայում: Նաեւ նշվում է, որ Alpha Violet ընկերությունը, որն զբաղվում է համաշխարհային վարձույթում կինոժապավենի տարածմամբ, կինոնկարը կցուցադրի եւս 13 երկրներում, այդ թվում՝ Բրազիլիայում, Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում եւ Ֆրանսիայում:

«Դովլաթով» ֆիլմը նկարահանել է ռուս ռեժիսոր Ալեքսեյ Գերման Կրտսերը՝ Սերբիայի եւ Լեհաստանի կինեմատոգրաֆիստների հետ համագործակցությամբ: Այն պատմում է գրողի կյանքի 1971 թվականի չորս լենինգրադյան օրերի մասին: Սերգեյ Դովլաթովի դերում նկարահանվել է դերասան Միլան Մարիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս