Լենինգրադի շրջանում հայերի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել. կա զոհ
Ռուսաստանի Լենինգրադի շրջանի Բուգրի գյուղում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով կան վիրավորներ և մեկ զոհ: Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ուղևորների շրջանում կան հայեր:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 25-ին տեղական ժամանակով 22:25-ին:
Ճանապարհին Audi A6 մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը եւ բախվել էլեկտրահաղորդիչ գծի հենասյանը: Վարորդը տեղում մահացել է: Նրա մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել: Ըստ լրատվամիջոցների՝ նա ազգությամբ հայ է, Բուգրի գյուղի բնակիչ:
Միջին ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 38-ամյա ուղեւորը, ով, ըստ նախնական տեղեկությունների, վարորդի հայրենակիցն է: Երկրորդ ուղեւորը՝ 35-ամյա մեկ այլ հայ, թեթեւ վնասվածքներ է ստացել: Երկու ուղեւորներն էլ նշված գյուղի բնակիչներ են: