Բաժիններ՝

«ԵՄ-ի մաքսային միությունում Մեծ Բրիտանիայի մնալը երկիրը կվերածի Եվրամիության գաղութի». Ջոնսոն

ԵՄ-ի մաքսային միությունում Մեծ Բրիտանիայի մնալը նրան գաղութային կախվածության մեջ կդնի Բրյուսելից: Այս կարծիքը փետրվարի 26-ին Twitter-ի իր էջում հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը, որը մեկնաբանել է ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի հայտարարությոնը, որը ներկայացրել է իր գլխավորած քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշումը Brexit-ի վերաբերյա։

«Brexit-ի վերաբերյալ Քորբինի պլանը Մեծ Բրիտանիան կդարձնի ԵՄ-ի գաղութը, որն անընդունակ կլինի վերադարձնել հսկողությունը իր սահմանների կամ իր առեւտրական քաղաքականության նկատմամբ: Լեյբորիստներն սպիտակ դրոշ են պարզում արդեն բանակցությունների սկսվելուց առաջ»,-գրել է Ջոնսոնը, որը հանդես է գալիս Brexit-ի արմատական սցենարի օգտին:

Ավելի վաղ Քորբինը հայտարարել է, որ բրիտանացի լեյբորիստներն իշխանության գալու դեպքում ձգտելու են Մեծ Բրիտանիան պահել ԵՄ-ի մաքսային միությունում եւ միասնական եվրոպական շուկայում: «Անցումային ժամանակաշրջանի ընթացքում լեյբորիստները ձգտելու են երկիրը պահել ԵՄ-ի մաքսային միությունում եւ միասնական եվրոպական շուկայում»,-ասել է նա:

Լեյբորիստների առաջնորդն «անիմաստ է համարել Մեծ Բրիտանիայի հրաժարվելը Եվրամիության հետ անմաքս առեւտրից եւ հարաբերությունների խզումն այնպիսի ինստիտուտներից, ինչպիսին Միջուկային էներգիայի եվրոպական հանրակցությունն է (Եվրատոմ):

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար:

Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս