Բաժիններ՝

Լեյբորիստները ձգտելու են Մեծ Բրիտանիան պահել ԵՄ-ի մաքսային միությունում

Բրիտանացի լեյբորիստներն իշխանության գալու դեպքում խոստանում են Brexit-ի իրականացումից հետո Մեծ Բրիտանիան պահել ԵՄ-ի մաքսային միությունում եւ միասնական եվրոպական շուկայում:

Այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել է ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը, որը ներկայացրել է իր գլխավորած քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշումը Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու հարցի վերաբերյալ:

«Անցումային ժամանակաշրջանի ընթացքում լեյբորիստները ձգտելու են երկիրը պահել ԵՄ-ի մաքսային միությունում եւ միասնական եվրոպական շուկայում»,-ասել է նա:

Լեյբորիստների առաջնորդն «անիմաստ է համարել Մեծ Բրիտանիայի հրաժարվելը Եվրամիության հետ անմաքս առեւտրից եւ հարաբերությունների խզումն այնպիսի ինստիտուտներից, ինչպիսին Միջուկային էներգիայի եվրոպական հանրակցությունն է (Եվրատոմ):

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար:

Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս