«Աշխարհում ազդեցության նոր կենտրոնների հայտնվելը պահանջում է Եվրոպայի ուժեղացում». Մերկել
Աշխարհում ազդեցության եւ աճի նոր կենտրոնների հայտնվելը պահանջում է Եվրոպայի ուժեղացում, որը պետք է ինքնուրույն վճռի իր ճակատագիրը: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Քրիստոնեադեմոկրատական միության համագումարում:
«Փորձված գործընկերությունը փորձության է ենթարկվում, տասնամյակների ընթացքում ստեղծված աշխարհակարգը փլվում է, եւ ի հայտ են գալիս զարգացման ու ազդեցության նոր կենտրոններ»,-ասել է Մերկելը: Նրա խոսքով՝ «պարզամտություն եւ անպատասխանատվություն կլիներ կարծել, թե դա ոչ մի կերպ չի վերաբերում» Եվրոպային:
«Բայց մենք պետք է ինքներս որոշենք՝ ում ձեռքում է Գերմանիայի ու Եվրոպայի ճակատագիրը՝ մեր, թե մեկ ուրիշի,-ընդգծել է կանցլերը:- Մենք ինքներս պետք է վճռենք մեր ճակատագիրը, նախքան դա կանեն ուրիշները», հաղորդել է ՏԱՍՍ-ը: