Բաժիններ՝

Բրիտանացիները երկիր հասած ցրտերը «արևելքից եկած հրեշ» են որակել

Սաստիկ ցրտեր եւ ձնատեղումներ են եկել Մեծ Բրիտանիա, որի կենտրոնական շրջաններում գրեթե ողջ ձմռանը զրոյից բարձր անձյուն եղանակ էր պահպանվում: Փետրվարի 26-ին Լոնդոնում երկար ժամանակ ի վեր առաջին անգամ ձյուն է տեղացել, ջերմաստիճանը իջել է մինչեւ մինուս 1 աստիճան:

MET Office ազգային եղանակային գերատեսչության օդերեւութաբանները ցուրտ օդային ճակատը որակում են «արեւելքից եկած հրեշ»: «Ձնատեղումներն արեւելքից շարժվում են արեւմուտք՝ խնդիրներ առաջացնելով տրանսպորտի աշխատանքում»,-փետրվարի 26-ին հայտնել է MET Office-ը, հավելելով, որ ցրտերը կտեւեն առնվազն մինչեւ մարտի 2-ը: Տրանսպորտի աշխատանքում արդեն ընդհատումներ են դիտվում:

Ինչպես հայտնել է National Rai ազգային երկաթուղային ընկերությունը, փետրվարի 26-ին ձնատեղումների պատճառով ուշանում են տարբեր ուղղություններով երթեւեկող գնացքները, այդ թվում՝ ճեպընթացները, որոնց հասնում են Gatwick Express եւ Stansted Express օդանավակայաններ:

«Այս շաբաթ եղանակային նարնջագույն եւ դեղին նախազգուշացումները տարածվում են Անգլիայի, Շոտլանդիայի եւ Ուելսի վրա»,-հայտնում է National Rail-ը: Հնարավոր է, որ գնացքների երթեւեկության հետ կապված խափանումները շարունակվեն մինչեւ մարտի 1-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս