
«Բա’ց աչքերդ, Գոքոր». վերջին հրաժեշտը զոհված զինվորին

Тsayg.am-ը գրում է. Նախօրեին հրաժեշտ են տվել Արցախի սահմանը պաշտպանելիս մահացու հրազենային վիրավորում ստացած ախուրյանցի հերոսին: 1998 թվականին ծնված Գրիգոր Եղոյանին վերջին անգամ տեսնելու էին եկել ծառայակից ընկերները: Զինվորի հոգու հանգստյան համար եկեղեցական կարգ է մատուցվել:
Դեպքը պատահել էր փետրվարի 22-ին: Գրիգոր Եղոյանը հայրենիքը պաշտպանելիս կատարած սխրագործության համար հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով: