Բաժիններ՝

Սամվել Բաբայանի և մյուսների գործով Վերաքննիչ որոշումը կհրապարակվի վաղը

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով վաղը կհրապարակվի Վերաքննիչ դատարանի որոշումը:

«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստում կողմերը հանդես եկան ճառերով, ինչից հետո վերջին խոսքով հանդես եկան ամբաստանյալները:

Սամվել Բաբայանն իր վերջին խոսքում նշեց, որ ամբողջ գործը շինծու է և կոչ արեց ուշադիր լինել. «Ես մեղքը իմ վրա չեմ վերցնելու, մինչև վերջ գնալու եմ, էս ցիրկը թարգենք, փաստերը խոսում են այն մասին, որ Բաբայանը չի կարող 50 000 դոլար տա ոչ լիարժեք զենքի համար»:

Նա խնդրեց ուսումնասիրել յուրաքանչյուր դրվագը, որից հետո միայն վճիռ կայացել:

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն էլ հորդորեց շառերից հեռու պահել իրենց. «10-ը տարի Սիբիրում ապրելուց հետո վերադարձել եմ, գերի եմ ընկել»:

Ըստ Գաբրիելյանի՝ իրեն զրպարտում են:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատական ակտը կհրապարակվի վաղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս