
Եվրամիությունը խստացրեց ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրամիությունը խստացրել է ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ներառյալ ապրանքային սահմանափակումների խստացումը եւ հյուսիսկորեացի բոլոր աշխատողների արտաքսումը:
Այդ մասին ասված էԱԳ նախարարների մակարդակով ԵՄ-ի Խորհրդի փետրվարի 26-ին տարածված հայտարարության մեջ: «ԵՄ-ի խորհուրդը խստացրել է ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները՝ դրանք համապատասխանեցնելով ԿԺԴՀ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի վերջին՝ թիվ 2397 բանաձեւի պահանջներին»,-նշվում է հայտարարության մեջ:
Նոր միջոցառումները ներառում են ԿԺԴՀ ցանկացած նավթամթերքի առեւտրային արտահանման լիակատար արգելք, ինչպես նաեւ տարեկան 2 միլիոնից մինչեւ 500 հազար բարել վառելանյութի այն առավելագույն ծավալի նվազեցում, որը կարող է ԵՄ-ի երկրների կողմից Փենյանին մատակարարվել հումանիտար կարիքների համար:
ԵՄ-ն ամբողջովին արգելել է ԿԺԴՀ-ից սննդամթերքի ու ագրարային արտադրանքի, ինչպես նաեւ քարերի ու փայտանյութերի ներմուծումը: Արգելված է այս երկիր արտահանել ամեն տեսակի արդյունաբերական սարքավորումներ, բեռնատար մեքենաներ, ինչպես նաեւ երկաթ, պողպատ, դրանց համաձուլվածքներ եւ այլ մետաղներ:
ԵՄ-ի Խորհուրդը որոշում էընդունել 24 ամսվա ընթացքում արտաքսել ԿԺԴՀ-ի բոլոր այն քաղաքացիներին, որոնք ԵՄ-ի երկրներում աշխատում են պարտավորագրերով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: