
Բրյուսելում ոստիկանությունը «բերման կենթարկի» անօթևաններին՝ սառնամանիքից փրկելու համար

Բրյուսելի կոմունիայի բուրգոմիստր Էթերբեք Վինսենթ դե Վոլֆը ոստիկանությանը կարգադրել է «բերման ենթարկել» անօթեւաններին եւ նրանց օթեւանատներ տանել սառնամանիքից փրկելու համար: Այդ մասին փետրվարի 26-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են շրջանային վարչակազմում: Փետրվարի 25-ից Բելգիայում մոլեգնում է «սիբիրյան» սառնամանիքի ալիքը, ինչպես այն անվանում են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը թագավորության տարբեր շրջաններում հասնում է Ցելսիուսի մինուս 6-ից մինչեւ մինուս 12 աստնիճան: «Հրաժարվելու դեպքում բուրգոմիստրը կարգադրել է անտուններին օթեւանատուն տանել նրանց կամքին հակառակ»,- ասել է գործակալության զրուցակիցը: Շրջանային վարչության ղեկավարի ցուցումը տարածվում է բոլոր թափառաշրջիկների վրա, որոնք կոմունայի տարածքում կնկատվեն երեկոյան ժամը ութից մինչեւ առավոտյան ժամը յոթը: Արտակարգ ռեժիմի գործողությունը նախատեսված է մինչեւ մարտի 8-ը, բայց կարող է երկարաձգվել կախված եղանակային պայմաններից: