Բաժիններ՝

Մարտ ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+8 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…-5 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20…+25 աստիճան (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0…-2 աստիճան, առավելագույնը՝ +9…+12 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 25-35 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-3 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -10..-15 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +9…+14 աստիճան (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -9…-14 աստիճան, առավելագույնը՝ +2…+4 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-60 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1…+3 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -5…-10 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +12…+17 աստիճան (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -4…-6 աստիճան, առավելագույնը՝ +5…+7 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-40 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+6 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…-5 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20…+25 աստիճան (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0…-3 աստիճան, առավելագույնը՝ +8…+10 աստիճան: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-50 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +5…+7 աստիճան, լեռնային շրջաններում` 0…-2 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում՝ մինչև -2…-5 աստիճան, լեռնային շրջաններում՝ -10…-15 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +20…+25 աստիճան, լեռնային շրջաններում՝ +8…+13 աստիճան(դիտված բազմամյա միջին նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ 0…-1 աստիճան, լեռնային շրջաններում՝ -7…-8 աստիճան, առավելագույնը նախալեռնային շրջաններում +10…+11 աստիճան, լեռնային շրջաններում՝ +1…+2 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 50-80 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +7…+9 աստիճան, նախալեռնային շրջաններում` +1…+3 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում՝ մինչև 0…-4 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ -6…-10 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +23…+28 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +15…+20 աստիճան (դիտված բազմամյա միջին նվազագույնը հովտային շրջաններում՝ 0…+3 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ -2…-5 աստիճան, առավելագույնը հովտային շրջաններում +12…+14 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +6…+8 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-75 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+7 աստիճան (նորման՝ 5.4 աստիճան), որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -3…-5 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +23…+25 աստիճան (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0…-10C, առավելագույնը՝ +10…+11 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման՝ 40 մմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս