«Բուսկետսն անգամ չի քրտնում, նրա դեմ խաղալը մղձավանջ է». Սթիվեն Ջերարդ
«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը բարձր է գնահատում «Բարսելոնայի» պաշտպան Սերխիո Բուսկետսին: Ըստ նրա խոսքերի՝ 29-ամյա իսպանացին հանդիսանում է տեխնիկապես լավագույն պաշտպաններից մեկը:
«Նրա դեմ խաղալով՝ վերջում դուք դադարում եք պրեսինգի դիմել, քանի որ դա այնքան է զայրացնում: Նրա դեմ շատ դժվար է պայքարել: Նրան անհնար է մոտենալ՝ գնդակը խլելու համար: Երբ դուք պրեսինգի եք դիմում, նա անմիջապես թեքվում է, և ստացվում է, որ դուք անիմաստ վատնեցիք էներգիա: Նրա դեմ խաղալը մղձավանջ է: Նա անգամ չի քրտնում: Նա մեքենա է»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում BT Sport-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը