Մարսիալը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից». իրավիճակին հետևում են «Ռեալը», «Ինտերը» և «Տոտենհեմը»
Հարձակվող Անտոնի Մարսիալը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Ֆուտբոլիստին անգլիական ակումբի հետ կապող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019թ. ամառ: Պայմանագիրը նախատեսում է այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն:
Դեկտեմբերին ֆուտբոլիստի գործակալը հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ: Ակնկալվում էր, որ ակումբը Մարսիալին կառաջարկի երկարաձգել պայմանագիրը, բայց նման բան տեղի չունեցավ:
Հարձակվողը զարմացած է իր նկատմամբ նման վերաբերմունքից: Մարսիալը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» իրեն թերագնահատում է: Հարձակողական կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի տեղափոխությունից հետո ֆրանսիացու հետ նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները դադարեցվեցին: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Մարսիալն անգամ հրաժարվել է գնել տունը, որն ավելի վաղ տեսել էր Մանչեսթերում:
22-ամյա ֆրանսիացուն հետևում են «Ռեալը», «Ինտերը» և «Տոտենհեմը»: Մադրիդի «Ռեալը» կարող է ձեռք բերել Մարիալին՝ հարձակողական կիսապաշտպան Գարեթ Բեյլի՝ այլ ակումբ տեղափոխության դեպքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը