Բաժիններ՝

Լուի վան Գալը կարող է գլխավորել «Չելսին»՝ «Մանչեսթեր Յունայթեդից» վրեժ լուծելու համար

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «Չելսին» դիտարկում է 66-ամյա Լուի վան Գալի թեկնածությունը՝ որպես Անտոնիո Կոնտեի փոխարինող: Կոնտեն շարունակում է գտնվել ուժեղ ճնշումների տակ: Բացի այդ, իտալացին ակումբի հետ վաղուց անհամաձայնություններ ունի տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ:

«Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում Անտոնիո Կոնտեի փոխարինողների ցուցակում անսպասելիորեն հայտնվել է Լուի վան Գալը, որ կարճաժամկետ աշխատանք է փնտրում ԱՊԼ-ում: «Ինձ հետաքրքրում են ԱՊԼ-ի թիմերի առաջարկները, որտեղ ես կկարողանամ վրեժ լուծել «Մանչեսթեր Յունայթեդից»»,- ոչ հեռավոր անցյալում հայտարարել էր վան Գալը:

Կոնտեի գլխավորությամբ «Չելսին» գտնվում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: Վան Գալի վերջին աշխատավայրը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», ում հետ նա հաղթել է Անգլիայի գավաթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս