Միշել Օբամայի հուշագրությունները լույս կտեսնեն նոյեմբերին
ԱՄՆ-ի նախկին առաջին տիկնոջ՝ Միշել Օբամայի հուշերի գիրքը կհրապարակվի այս տարվա նոյեմբերի 13-ին:
Այդ մասին ասված է ԱՄՆ-ի 44-րդ նախագահի տիկնոջ պաշտոնական ներկայացուցիչների կողմից փետրվարի 25-ին տարածված հաղորդագրության մեջ: Գիրքը կունենա «Կայացում» վերտառությունը եւ լույս կտեսնի 24 լեզուներով: Ռուսերենը դրանց մեջ չի մտնում:
««Կայացման» վրա աշխատանքն անձնական լուրջ փորձառություն էր ինձ համար»,-հաղորդագրության մեջ բերված է նախկին առաջին տիկնոջ խոսքը: Ինչպես նշել է Միշել Օբաման, գրքում ինքը պատմում է «իր արմատների» եւ այն մասին, թե «ինչպես Չիկագոյի Սաուդ-Սայդ շրջանի աղջնակն ինքնահաստատվեց ու իր մեջ ուժ գտավ ոգեշնչելու մյուսներին»:
«Հուսով եմ, որ իմ ճամփորդությունը կոգեշնչի ընթերցողներին՝ համարձակություն գտնել դառնալու այն, ինչ իրենք են ցանկանում դառնալ»,-ընդգծել է նա: Ինչպես նշել է Crown Publishing Group ամերիկյան հրատարակչական տունը, գրքի արժեքը թղթե տարբերակով կկազմի 32,5 դոլար, եւ մոտավորապես 15 դոլար՝ էլեկտրոնային տարբերակով:
Հրապարակումից առաջ Օբաման կշրջագայի ԱՄՆ-ում եւ այլ երկրներում, որպեսզի ներկայացնի իր աշխատանքը: 54-ամյա Միշելը մասնագիտությամբ իրավաբան է, առաջին տիկինն է եղել 2009-2017 թվականներին, երբ նրա ամուսինը՝ դեմոկրատ Բարաք Օբաման, զբաղեցնում էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը: Զույգն ամուսնացել է 1992 թվականին: Նրանք երկու դուստր ունեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: