Բաժիններ՝

Տիգրան Պետրոսյանը կես միավորով ետ է մնում առաջատարից

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Մոսկվայում ընթացող «Aeroflot Open» միջազգային մրցաշարում:

Մրցաշարի 6-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Միքայելյանը և Շանթ Սարգսյանը միավոր կիսեցին իրենց մրցակիցների հետ: Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց:

Այս տուրից հետո Տիգրան Պետրոսյանը (4,5 միավոր) կես միավորով է ետ մնում առաջատարից:

Մոսկվայում ընթացող «Aeroflot open» մրցաշարը մեկնարկել է փետրվարի 19-ին և կավարտվի մարտի 2-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս