
«Ջունգլիներ» թաղամասում մեքենան ամբողջությամբ այրվել է

Փետրվարի 26-ին՝ ժամը 00:55-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ջունգլիներ» թաղամասի Չուխաջյան փողոցում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:10-ին, մարվել՝ 01:13-ին:
Ամբողջությամբ այրվել է Ս. Մ.-ին պատկանող «Opel» մակնիշի 35 FU 736 պետհամարանիշի ավտոմեքենան: