
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

Փետրվարի 26-27-ը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Իսկ փետրվարի 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, իսկ 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, փետրվարի 28-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
Իսկ Երևանում փետրվարի 26-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Փետրվարի 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: