
«Արսենալը» պարտվել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում

Լոնդոնի «Արսենալը» պարտվեց ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում:
Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում «զինագործների» մրցակիցները «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներն էին: «Քաղաքայիններին» հաջողվեց խոշոր՝ 0:3 հաշվով հաղթանակ տոնել: «Մանչեսթեր Սիթիի» կազմում աչքի ընկան Ագուերոն, Կոմպանին, Սիլվան:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցում Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությանը, քանի որ ըստ կանոնադրության միևնույն ֆուտբոլիստ չի կարող երկու տարբեր ակումբների կազմում մասնակցել նույն մրցաշարին: