
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 25-ի ցերեկը, փետրվարի 28-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 25-ի ցերեկը, փետրվարի 28-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-27-ը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: