
«Եթե Նեյմարն ուզում է զարգանալ, ապա պետք է ՊՍԺ-ից տեղափոխվի «Ռեալ»». Գուտի

Այլ ընտրություն չկա:
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և մադրիդցիների երիտասարդական թիմի գործող մարզիչ Գուտին խորհուրդ է տվել Նեյմարին տեղափոխվել «Ռեալ»:
«Կարծում եմ՝ Նեյմարը կտեղափոխվի «Ռեալ»: Նա այնպիսի մեծ ակումբում էր, ինչպիսին «Բարսելոնան» է, իսկ հիմա տեղափոխվել է մեկ այլ ակումբ՝ ՊՍԺ: Բայց դուք նրան տեսնում եք միայն Չեմպիոնների լիգայում:
«Ռեալը» այն ամենն է, ինչը նրան չի բավականացնում: Եթե Նեյմարն ուզում է առաջընթաց ունենալ և զարգանալ, ապա նա պետք է այստեղ տեղափոխվի»,- ասել է Գուտին Cadena Ser-ին:
Նեյմարը ՊՍԺ տեղափոխվեց «Բարսելոնայից» 2017 թվականին:
Հունվարից շշուկներ են պտտվում բրազիլացու՝ «Ռեալ» տեղափոխվելու ցանկության մասին, չնայած ֆուտբոլիստն ինքը հերքում է այդ լուրերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը