
Մեսսին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի լավագույն ռմբարկուն է

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնան» կարողացավ մրցակցի հարկի տակ 1:1 խաղալ «Չելսիի» հետ: Այս խաղում գոլի հեղինակ դարձավ կատալոնացիների արգենտինացի առաջատար Լիոնել Մեսսին:
Սա Մեսսիի 22-րդ գոլն էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում: Այս ցուցանիշներով նա դարձավ 1/8 եզրափակչի լավագույն ռմբարկուն:
Մեսսիի մոտակա մրցակիցը Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն է: Պորտուգալացին 1/8 եզրափակչում խփել է 19 գնդակ:
Սիրարփի Աղաբաբյան