Ծանրամարտի Հայաստանի առաջնության ծանր քաշային կարգի չեմպիոնները հայտնի են
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության բոլոր չեմպիոնները հայտնի են: Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացած 4-օրյա պայքարից հետո երկրի բոլոր չեմպիոնները հայտնի են: Մրցումային վերջին օրը մրցում էին 105 և 105 + կգ քաշային ծանրորդները: 105 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը (երկամարտ` 375 կգ), երկրորդ տեղում Սարգիս Կիրակոսյանն է (երկամարտ` 332 կգ) և եռյակի վերջում Հովհաննես Ավդալյանն է (երկամարտ` 304 կգ):
105+ կգ քաշային կարգում պայքարը ծավալվեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի երկու փոխչեմպիոնների` Գոռ Մինասյանի և Սիմոն Մարտիրոսյանի միջև: Ոսկե մեդալակիր դարձավ Գոռ Մինասյանը (415 կգ), Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է (405 կգ) և բրոնզե մեդալ նվաճեց Վարազդատ Լալայանը (370 կգ):