Լևանդովսկու գործակալը կապվել է «Ռեալի» հետ. Մադրիդը պատրաստ է վճարել 150 մլն եվրո
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու համար: Լեհ հարձակվողը, ամեն դեպքում, կարող է մրցաշրջանի ավարտից հետո հայտնվել «Արքայական ակումբում»:
Ինչպես հաղորդում է լեհական Przegladsportowy-ը, Լևանդովսկու գործակալ Պինի Զախավին հանդիպում է անցկացրել «Ռեալի» ղեկավարության հետ: Ըստ աղբյուրի տեղեկության՝ Մադրիդը հաստատել է պատրաստակամությունը՝ վճարելու Ռոբերտի համար 150 մլն եվրո հրաժարագինը:
Բաժանվել Լևանդովսկուց «Բավարիան» չի ցանկանում, սակայն տվյալ արժեքը կարող է համոզել մյունխենցիներին վաճառել 29-ամյա ֆուտբոլիստին: Ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտն անցկացրած 33 խաղերում դարձել է 29 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը