Վանաձոր քաղաքում բախվել է երկու ավտոմեքենա. տուժածներ չկան

Փետրվարի 24-ին, ժամը 08:50-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Մհեր Մկրտչյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի 09 UL 265 (վարորդ՝ 1958 թ. ծնված Հ. Վ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի 41 SS 602 (վարորդ՝ 1994 թ. ծնված Գ. Ն.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Տեսանյութեր

Լրահոս