
«Չելսին» հետաքրքրված է «Նյուքասլի» ավագով

«Չելսին» հետևում է «Նյուքասլի» կենտրոնական պաշտպան Ջամալ Լասելսին: Ինչպես հաղորդում է London Evening Standard-ը՝ «Չելսին» հետաքրքրություն է ցուցաբերում «Նյուքասլի» կենտրոնական պաշտպան Ջամալ Լասելսի նկատմամբ:
Ամռանը «կապույտները» մտադիր են երիտասարդացնել պաշտպանության կենտրոնը, քանի որ Գարի Կեհիլը և Դավիդ Լուիսն արդեն 30-ն անց են: «Չելսիի» սկաուտները վաղուց են հետևում Լասելսին, և ամռանը նրանք պատրաստ կլինեն ձեռնարկելու փորձ՝ անգլիացուն ստորագրելու համար:
Լասելսը վերջերս է երկարաձգել պայմանագիրը «կաղաչակների» հետ՝ մինչև 2023 թվականը, բայց համաձայն պայմանագրի՝ նա ստանում է շաբաթական ընդամենը 50 հազար ֆունտ: Ընթացիկ մրցաշրջանում Լասելսը «Նյուքասլի» կազմում անցկացրել է 24 խաղ բոլոր մրցաշարերում, դարձել է 3 գոլի հեղինակ և ստացել է 3 դեղին քարտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը