Բաժիններ՝

«Ինչո՞ւ «Արսենալում» չի կարող լինել երկու 10 համար». Հենրիխ Մխիթարյան

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ և իր, և թիմի խաղարկող Մեզութ Օզիլի համար միաժամանակ տեղ կգտնվի դաշտում: Ձմռանն «Արսենալը» փոխեց Ալեքսիս Սանչեսին Հենրիխ Մխիթարյանով՝ ստանալով ևս մեկ կրեատիվ կիսապաշտպան՝ հարձակվողի փոխարեն:

Չնայած «զինագործների» կազմում միջին գծի գլխավոր աստղը հանդիսանում է Մեզութ Օզիլը, Մխիթարյանը կարծում է, որ ինքը ստիպված չի լինի գերմանացու հետ մրցակցել հիմնական կազմում հայտնվելու համար, քանի որ նրանց երկուսի համար էլ տեղ կգտնվի դաշտում:

«Ոմանք ասում են, որ մենք Մեզութի հետ չենք կարող միասին խաղալ, բայց ես չեմ հասկանում նման տեսակետը: Ինձ դուր է գալիս խաղալ Օզիլի հետ, նա հիասքանչ ֆուտբոլիստ է: Խաղալով նրա կողքին՝ ես ավելի լավն եմ դառնում: Յուրաքանչյուրը գիտի իր ընդունակությունները, և ինչո՞ւ մենք չենք կարող միաժամանակ գտնվել դաշտում: Ինչո՞ւ «Արսենալում» չի կարող լինել երկու 10 համար»,- ասել է Մխիթարյանը:

«Զինագործների» կազմում Հենրիխն անցկացրել է 3 խաղ ԱՊԼ-ում և դարձել է 3 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս