
ԱԺ-ում մեկնարկել են մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ լսումները (ուղիղ)

Ազգային ժողովում մեկնարկել են «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները: Հայտարարության նախագծի և խորհրդարանական լսումների նախաձեռնողը խորհրդարանական «Ելք» խմբակցությունն է:
«2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծն ավելի վաղ քննարկվել է Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովը հայտարարության նախագծին բացասական եզրակացություն է տվել: