Բաժիններ՝

Պատահար «Շիրակ» հյուրանոցի մոտ, կան տուժածներ. վարորդների տվյալները չի հաջողվել պարզել

Փետրվարի 22-ին՝ ժամը 22:55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացիու փողոցում` «Շիրակ» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի 01 AS 015 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «BMW X5» մակնիշի 35 FQ 115 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները. բախվել են լուսացույցին, որն էլ պոկվել և ընկել է երթևեկելի հատված, իսկ «BMW X5» մակնիշի 01 AS 015 պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը` վարորդները և մեկ ուղևորը հոսպիտալացվել են:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս