Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակչի հաղթողները
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով ևս հինգ մասնակից կպայքարեն Հայաստանը «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում ներկայացնելու համար:
Փետրվարի 22-ին երկրորդ կիսաեզրափակիչում ելույթ ունեցան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, Կամիլ շոուն, Սուրեն Պողոսյանը, AlternatiV բենդը, Ամալյա Մարգարյանը, Տյոմը, Սևակ Խանաղյանը, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը:
Միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում ելույթ ունեցած տասը մասնակցից հաջորդ փուլ անցան հինգը` Սևակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Կամիլ շոուն, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը:
Այսպիսոն նրանք միացան առաջին կիսաեզրափակիչում հաղթած Մհերին, Ռոբերտ Քոլոյանին, Գևորգ Հարությունյանին, Լուսինե Մարդանյանին և «Նեմրա» ռոք-խմբին:
Մրցույթի եզրափակիչը կկայանա փետրվարի 25-ին:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիսաբոնում: Մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանի ներքո բոլորը հրավիրվում են Եվրոպայի երաժշտության տոնին:
Թվով 63-րդ մրցույթի մասնակից երկրների ցուցակում են Ռուսաստանը, Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Իռլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սան Մարինոն և այլ երկրներ:
«Եվրատեսիլ-2018»-ի եզրափակիչները կկայանան մայիսի 8-ին և 10-ին, եզրափակիչը՝ մայիսի 12-ին:
«Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի այն արտիստը, ով կդառնա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը: Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը: Այզեթերաշրջանում երգիչները կկարողանան ներկայանալ իրենց երգերով եւ հաղթելու պարագայում տվյալ ստեղծագործությունն էլ հնչեցնել «Եվրատեսիլ- 2018»-ին: Երգը պետք է գրված լինի հատուկ նախագծի համար կամ նախկինում հրապարակված չլինի: