
«Արսենալ»-ի դուրս եկավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալելով շվեդական «Էստերսունդ»-ին պարտվեց, բայց դուրս եկավ հաջորդ փուլ (երկու խաղերի ընդհանուր հաշիվը 4:2):
«Զինագործներն» առաջինը գնդակ ընդունեցին սեփական դարպասը՝ խաղի 22-րդ րոպեին: Աչքի ընկավ Աիշը: Ընդամենը մեկ րոպե անց շվեդական թիմի ֆուտբոլիստները կրկնապատկեցին հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Սեման: «Արսենալ»-ին հաջողվեց երկրորդ կեսի մեկնարկում խփել միակ գոլը և հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով հօգուտ «Էստերսունդ»-ին: Լոնդոնյան ակումբն այս թիմերի առաջին խաղում հաղթել էր 0:3 հաշվով և երկու խաղերի ընդհանուր 4:2 հաշվով դուրս եկավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմ մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին և արժանացավ դեղին քարտի: