
Մարդու և շուն-ռոբոտի պայքարը հայտնվել է տեսահոլովակում

Boston Dynamics ընկերության ռոբոտատեխնիկները թեստավորել են SpotMini շուն-ռոբոտի համառությունը: Փորձարկումների կադրերը մշակողները հրապարակել են Youtube-ում:
Տեսանյութում ցույց է տրվում, թե ինչպես է ռոբոտը փորձում բացել դուռը: Ըստ որում ընկերության աշխատակիցը հոկեյի մականով եւ վզափոկով խանգարում է մեխանիկական «շանը» հաղթահարելու արգելքը: Այնուամենայնիվ SpotMini-ին հաջողվում է հայտնվել դրսում: Նշվում է, որ տեխնիկան գործել է ինքնավար. մշակողները դրան տվել էին սոսկ «Գնա՛» սկզբնական հրամանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: