
Samsung-ն աշխարհում առաջինն է սկսել ավելի քան 30 ՏԲ ծավալով կոշտ սկավառակների արտադրությունը

Samsung կորպորացիան սկսել է աշխարհում ամենատարողունակ կոշտ սկավառակների արտադրությունը, որոնց հիշողության ծավալը կազմում է 30,72 տերաբայթ: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում:
«Ճեղքումը հնարավոր է դարձել 1 ՏԲ NAND ֆլեշ-հիշողության 32 փաթեթների զուգակցման շնորհիվ, որոնցից յուրաքանչյուրն ունի 16 փաթեթավորված շերտ՝ հիշողության 512 գիգաբայթ չիպեր (V-NAND): Այդ գերխիտ փաթեթներն ունեն 1 ՏԲ ծավալ, դրանք թույլ են տալիս առնվազն 5700 հինգգիգաբայթային տեսաֆայլեր պահել Full HD լուծաչափով տեղեկատվության պահպանման սովորական 2,5-դյույմանոց սարքում»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:
PM1643 անվանումն ստացած սարքը նախատեսվում է առաջին հերթին սերվերներում տեղակայելու համար: Ֆայլերի ընթերցման դրա արագությունը կազմում է 2100 Մբիտ/վայրկ, իսկ գրանցմանը՝ 1700 Մբիտ/վայրկ.: Ընկերության ինժներները խոստանում են, որ կոշտ սկավառակը կկարողանա առանց կոտրվածքների աշխատել հինգ տարի, նույնիսկ եթե դրա վրա ամեն օր 30-ական ՏԲ տեղեկատվություն գրանցվի եւ հեռացվի: Սարքի գինն առայժմ հայտարարված չէ:
Samsung-ը պլանավորում է սկսել PM1643-ի մի քանի տարբերակների արտադրություն, որոնք կտարբերվեն հիշողության ծավալով, որը կփոփոխվի 800 ԳԲ-ից մինչեւ 30 ՏԲ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: