
Պեկինը ԿԺԴՀ-ին և Հարավային Կորեային կոչ է արել երկխոսությունը պահպանել նաև Օլիմպիական խաղերից հետո

Չինաստանը հույս ունի, որ Կորեական թերակղզու ճգնաժամի բոլոր կողմերը կկարողանան համատեղ ջանքեր գործադրել իրադրության կարգավորման համար եւ ձեռնպահ կմնան սադրիչ գործողություններից ու հայտարարություններից՝ խուսափելով լավածության աճից:
Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
«Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն փոխգործակցություն եւ բարեկամական համագործակցություն ցուցաբերեցին Փհենչհանի Օլիմպիական խաղերի ժամանակ, Չինաստանը՝ որպես Կորեական թերակղզու մերձավոր հարեւան, ողջունում եւ հավանություն է տալիս դրան, մենք միշտ ընդգծել ենք, որ կղզում ստեղծված փակուղային իրադրությունից միակ ելքը երկխոսությունն է եւ հաշտության բանակցությունները»,- հայտարարել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ Պեկինը հուսով է, որ «Սեուլի եւ Փհենյանի միջեւ վոխգործակցությունը կարող է նպաստել ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ շփումների հաստատմանը, ինչպես նաեւ կդառնա քայլ Կորեական թերակղզու հիմնախնդրի շուրջը երկխոսության վերսկսման ուղղությամբ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: