Բաժիններ՝

Ռանիերին կհեռանա «Նանտից» Իտալիայի հավաքականի համար

«Նանտի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կարող է գլխավորել հարազատ ազգային հավաքականը: Չեմպիոնական «Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ցանկություն է հայտնել գլխավորելու Իտալիայի հավաքականը:

Ըստ Goal-ի տեղեկության՝ 66-ամյա իտալացին բանակցություններ է վարում իր ներկայիս թիմի՝ ֆրանսիական «Նանտի» հետ, որպեսզի հեռանա ակումբից և գլխավորի Իտալիայի հավաքականը:

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը մնաց առանց մարզչի Ջամպիերո Վենտուրայի հեռացումից հետո, ով չկարողացավ Իտալիայի հավաքականի համար հայթայթել ԱԱ-2018-ի ուղեգիր: Այս ամիս հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Լուիջի Դի Բիաջիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728